Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՐԴ ՄԻ ԱՐԵՔ՝ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՆ

Նոյեմբեր 24,2010 00:00

\"\"
«Ժառանգության» ներկայացուցիչները տպավորություններ են
փոխանակում Ընտրական համակարգերի միջազգային հաստատության ծրագրի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մայքլ Գետոյի հետ:

Ընտրական օրենսդրության վերաբերյալ համաժողովի ընթացքում ամերիկյան փորձագետ Ջոն Յանգը նշեց. «Չիկագոյում էլ են ընտրողները հարություն առնում եւ քվեարկում»: Հետո Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Վադիմ Ժդանովիչն ասաց. «Բյուրեղյա մաքուր ընտրություններ չկան՝ խնդիրներ եղել են նաեւ Հոլանդիայի էլեկտրոնային քվեարկության համակարգում»: Եվ վերջապես՝ նաեւ IFES-ի ընտրական հարցերով փորձագետ Կամերոն Քուինը նշեց, թե երբեք չի տեսել որեւէ ընտրություն, որտեղ չլինի առնվազն 1-2 տեղամաս, որտեղ ավելի շատ մարդ է քվեարկում, քան գրանցված են: «Ուզում եմ հասկանաք՝ ընտրակեղծիքները համամարդկային են, ամեն տեղ էլ կան»,- ասաց նա ու պատմեց, թե ինչ-որ տեղ քարերով են քվեարկել, բայց գտնվել են ոչ միայն քարեր լցոնողներ, այլ նաեւ դրանք կուլ տվողներ, ուստի ստիպված են եղել քարերը փոխարինել աթարով: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը լսելով այս բոլոր պատմությունները՝ «Առավոտին» ասաց.
«Այնպիսի տպավորություն է, որ եկել են մեզ մխիթարեն»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել