Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ

Նոյեմբեր 23,2010 00:00

Տեղեկանալով Երեւանում մեր ընկերների՝ էմոների հանդեպ կիրառվող ապօրինությունների մասին, հանդես ենք եկել սույն հայտարարությամբ:
«Ստեփանակերտի «Էմո»-ներն անհանգստացած են իրենց համախոհների ճակատագրով: Մենք դատապարտում ենք Երեւանում մեր ընկերների դեմ վերջերս կիրառվող ապօրինությունները: «Էմո»-ներին ոստիկանություն տանելու, նրանց հեռախոսները փորփրելու փաստեր են արձանագրվում: Մտնում են դպրոցներ, հավաքում երեխեքին ու հարցաքննում: Կրիմինալ են համարում վարդագույնի եւ սեւի թեթեւակի ներկայությունը հագուստի մեջ: Ճղճիմ կերպով բերման են ենթարկում երեխաներին, առանձնազրույցներ են անում: Սխալ է կարծել, թե մենք հասարակության համար պոտենցիալ վտանգ ենք ներկայացնում:
Այդպիսի վերաբերմունքը ազատության լուրջ սահմանափակումներ է ոչ միայն մեզ համար, այլեւ բոլորի համար ընդհանրապես:
Մենք դատապարտում ենք կատարվածը եւ մեր աջակցությունը հայտնում մեր ընկերներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել