Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, որն օրերս նվաճեց Ռուսաստանի գավաթը, պատրաստվում է դեկտեմբերի 17-19-ը Լեհաստանի մայրաքաղաքում կայանալիք արագ եւ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնություններին, որից հետո մեկնելու է Հոլանդիա եւ Գրոնինգենում հանդես է գալու շախմատի ավանդական բաց մրցաշարում: Իսկ մինչեւ 16 տարեկաններ Կարեն Հ. Գրիգորյանը, Ռոբերտ Աղասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանը եւ Տիգրան Ս. Պետրոսյանը մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի ղեկավարությամբ պատրաստվում են մասնակցել Թուրքիայի Բուրդուր քաղաքում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 5-ը կայանալիք այդ տարիքային խմբի համաշխարհային օլիմպիադային: