Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆԸ ՉԻ ՄԵԿՆԵԼ ԿԻՊՐՈՍ

Նոյեմբեր 23,2010 00:00

Երեկ Լիմասոլում մեկնարկեցին ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի տղաների եւ աղջիկների առաջնությունները, որոնց մասնակցելու համար շաբաթ օրը մեր չորս հավաքականները մեկնել են Կիպրոս:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեր ծանրորդներից ակնկալիքները բավականին մեծ են, քանի որ մարզիչները մրցավայր տարել են միայն նրանց, ովքեր ի վիճակի են պայքարել մրցանակային տեղերի համար, կամ առնվազն բարձր տեղեր գրավել: Որ մերոնք մեդալների հարուստ ավարով տուն կվերադառնան, չենք կասկածում, սակայն վերջին պահին աղջիկների 23 տարեկանների հավաքականին անակնկալ է մատուցել ոսկե մեդալի մեր հիմնական հավակնորդներից մեկը՝ 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը (նկարում): Աշխարհի մեծահասակների վերջին առաջնության բրոնզե մեդալակիրը, մեր ունեցած տեղեկություններով, հայտարարել է, թե իրեն լավ չի զգում ու չի մեկնել մրցավայր: Մելինեի հետ կապվել երեկ մեզ չհաջողվեց, իսկ մարզիչները, ովքեր կարող են ստույգ տեղեկություններ տալ, Լիմասոլում են:
Երեկ ուշ երեկոյան մեր ծանրորդներից առաջինը մրցահարթակ մտավ 23 տարեկանների պայքարում հայտավորված 53 կգ քաշային Էլեն Գրիգորյանը, որը 72+102=174 կգ-ով նվաճեց երեք արծաթե մեդալ: Իսկ այսօր սպասում ենք հայաստանցի միանգամից յոթ մասնակցի արդյունքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել