Մեծ Բրիտանիայում ընթանում է բանտերում ծառայող հոգեւորականների ժողովը, որի շրջանակներում քննարկվում են բանտարկյալների հետ հոգեւորականների աշխատանքի առանձնահատկությունները, վերականգնողական աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը եւ դրանց գործնական օրինակները բրիտանական բանտերում:
Ըստ Մայր աթոռ սբ. Էջմիածնի տեղեկատվության՝ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ժողովին մասնակցում եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցին ներկայացնում է Շիրակի թեմի առաջնորդ տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: