Երեկ հետաձգվեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին տնօրեն Մերուժան Ենգիբարյանի հայցի քննությունը: Հայցվորը դատի է տվել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ վիճարկելով իրեն աշխատանքից ազատելու հրամանը: Ենգիբարյանի շահերը ներկայացնում է Մելսիկ Մանուկյանը, իսկ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության շահերը՝ ԿԳՆ իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Լիլիթ Վարդանյանը: Նիստը հետաձգվել է 3 օրով:
Հիշեցնենք, որ նույն դպրոցի նախկին ուսուցիչ, ՀՀ ՔՕ 142 հոդվածով (անառակաբարո գործողություններ անչափահասների նկատմամբ) ազատազրված Լեւոն Ավագյանի զոհերը բազմիցս նշել են, որ տարիներ շարունակ դիմել են Մերուժան Ենգիբարյանին, խնդրելով իրենց զերծ պահել ուսուցչի սեռական ոտնձգություններից: