Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն Արարատի նկատմամբ անտարբե՞ր է

Նոյեմբեր 23,2010 00:00

Արարատի մարզպետարանից տեղեկացանք, որ Սյունիքում գործող Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատը՝ ԶՊՄԿ-ն 50 միլիոն դրամ է նվիրել Արարատի մարզպետարանին: Այս գումարով մարզպետարանի շենքի պատուհանները փոխվել են, կառուցվել է ջեռուցման լոկալ համակարգ ե՛ւ մարզպետարանում, ե՛ւ Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում:
Այս ամենից հետո Արարատի հանրապետական մարզպետ Էդիկ Բարսեղյանը շնորհակալություն է հայտնել ԶՊՄԿ գլխավոր տնօրեն, հանրապետական Մաքսիմ Հակոբյանին եւ պարգեւատրել Արարատի մարզպետի հուշամեդալով եւ շնորհակալագրով: Իսկ թե ինչու հանրապետական մեծամասնությամբ կառավարությունը կամ հանրապետական մեծամասնությամբ խորհրդարանը Արարատի մարզպետարանի համար պետական բյուջեով միջոցներ չեն նախատեսում՝ պարզ չէ: Դատելով Հանրապետական կուսակցության պաշտոնական կայքից, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի նկատմամբ անուշադրությունը արդեն սովորական է: Էդիկ Բարսեղյանը Արարատի մարզպետն է 2010 թվականի հուլիսի 15-ից, սակայն, ըստ կայքի, Արարատի մարզպետը Վարդգես Հովակիմյանն է՝ https://www.hhk.am/arm/pages/o ther_dep.html:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել