Նոյեմբերի 19-ին, ժամը 17-ի սահմաններում, Վանաձորի Աղայան 94/5 շենքի բնակարանում հրազենային կրակոցներով սպանել են Վանաձորի Թումանյան 94/5 հասցեի բնակչուհի՝ 42-ամյա Համեստուհի Այվազյանին:
Դեպքի առիթով մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով:
Կատարած օպերատիվ հետախուզական քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ սպանությունը կատարել է Վանաձորի բնակիչ Մանվել Ավետիսյանը: Նա Հ. Այվազյանի հետ փաստացի ամուսնական կապի մեջ է գտնվել:
Մ. Ավետիսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: