Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 23,2010 00:00

Վերաքննիչ դատարանի քրեական եւ քաղաքացիական գործերով մասնագիտացված դատավորների անունները դեռ հայտնի չեն: «Առավոտի» տեղեկություններով, քրեական գործերով մասնագիտացված դատարանի առաջխաղացման ցուցակում առաջարկվել է 2 դատավոր՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանից (Գագիկ Ավետիսյան եւ Մնացական Մարտիրոսյան), 1 դատավոր՝ Շենգավիթ համայնքի դատարանից (Կարինե Ղազարյան), 1 դատավոր՝ Կոտայքի մարզից (Մեսրոպ Մակյան), 1 դատավոր էլ՝ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատարանից (Դավիթ Բալայան):
Առաջխաղացման ցուցակում քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում առաջարկվել են 3 դատավոր Կենտրոնից՝ Էդիկ Ավետիսյան, Ռուբիկ Ներսիսյան, Գագիկ Խանդանյան, 1 դատավոր Արմավիրից՝ Հրաչ Սարգսյան, վարչական դատարանից՝ Կարինե Բաղդասարյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել