Նոյեմբերի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Շահումյան եւ Դաշտ գյուղերի միջեւ տեղակայված գազալցակայանի ետնամասում, գլխին ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի բնակիչ Գեւորգ Այվազյանը: Վերջինս երկար տարիներ զբաղեցրել է Էջմիածնի էլցանցի տնօրենի պաշտոնը եւ քաղաքում հայտնի է «Ճուտ» մականունով:
Թե ում հետ է պարտք ու պահանջ ունեցել նախկին տնօրենը, որոնք էլ կարող էին մահափորձի ենթադրյալ իրականացնողները լինել, փորձում է պարզել ոստիկանությունը: Ներկա դրությամբ տուժողի վիճակն օրհասական է. գտնվում է հիվանդանոցում: