Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 23,2010 00:00

ՍՊԱՆՎԵԼ ԵՆ ԶԻՆՎՈՐՆԵՐ

Նոյեմբերի 19-ին Ղարաբաղի ՊԲ զորամասերից մեկում հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.): Նույն միջադեպի արդյունքում հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) եւ Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.): 
ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի տեղեկացմամբ՝ հարուցվել է քրեական գործ՝ քրօրի «երկու եւ ավելի անձանց սպանություն» հոդվածի հատկանիշներով: Ըստ նախաքննության ձեռք բերված տեղեկությունների, բացառվել է հակառակորդի կողմից սպանություններ կատարելու վարկածը:
Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են;
Երեկ տեղեկացանք, որ ձերբակալվել է 1 կասկածյալ՝ նույն զորամասից:
Գործի վարույթը գտնվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում:

ԱՐՑԱԽԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
Երեկ Արցախի «Հելսինկյան նախաձեռնություն-92» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում է.
«Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն- 92» կոմիտեն 2010թ. նոյեմբերի 19-ին  Լեռնային Ղարաբաղի բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպը, որի հետեւանքով զգալի մարդկային կորուստներ են եղել, որակում է որպես բարձրաստիճան զինվորական եւ պետական պաշտոնյաների անպատասխանատվության եւ ոչ պրոֆեսիոնալության շլացուցիչ փաստ: Տեղի ունեցածը Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեն որակում է որպես  գագաթնակետ արցախյան բանակում նկատվող բարոյալքման եւ կոչ է անում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին, որպես ԼՂՀ ժողովրդի ինքնիշխանության եւ անվտանգության երաշխավոր, անհապաղ ստորագրել հրամանագիր ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնանկության վերաբերյալ եւ բոլոր մեղավորներին ենթարկել ամենախիստ պատասխանատվության՝ հետաքննության գործընթացի մեջ ներգրավելով Լեռնային Ղարաբաղի հանրությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել