Մանկական «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթի հաղթող, Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանի հետ բեմում ելույթ ունեցողները «Կյանքի խոսք» եկեղեցուն կից գործող «Լայֆ» պարային համույթի մանկական խմբի երեխաներն էին: «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվ Արթուր Սիմոնյանը facebook-ի իր էջում ու իր բլոգում Վլադիմիրից առավել շնորհավորում ու «մեծարում» է «Լայֆին»: Ա. Սիմոնյանը «Մեր երեխաները՝ «Եվրատեսիլի» հաղթողի հետ նույն բեմում» վերնագրի տակ գրում է. «Ինձ համար կրկնակի ուրախալի էր, որովհետեւ մեր պատանի երգչի հետ միասին «Եվրատեսիլի» բեմում էր գտնվում «Կյանքի խոսք» եկեղեցուն կից գործող «Լայֆ» պարային համույթի մանկական խումբը: Նրանք աղոթում եւ հավատում էին իրենց հաղթանակին: Սա նրանց առաջին լուրջ ձեռքբերումն էր միջազգային ասպարեզում…»: