Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նրանց տեղը սպորտն է

Նոյեմբեր 20,2010 00:00

\"\"Ինչ-որ մեկը ինչ-որ տեղ ասել է. «Կանայք այնքան սեքսուալ ու հիասքանչ են, որ նրանց տեղը միայն սպորտն է»: Այս խոստովանությանը ավելացնելու բան չկա: Կինը սպորտում անկրկնելի է: Մարդիկ, սովորաբար, հիանում են գործող մարզուհիների գեղեցկությամբ: Բայց կա նաեւ մարզաշխարհի հետ անմիջական առնչություն ունեցող կանանց մի նեղ շրջան, որոնցից շատերն իրենց գեղեցկությամբ կհաղթեն անգամ օլիմպիական ու աշխարհի չեմպիոնուհիներին: Խոսքը մարզական, հատկապես՝ հեռուստատեսությունում աշխատող կին լրագրողների մասին է, որոնցից շատերի տեսքն ու ձայնը խանգարում են հետեւել մրցասպարեզներում կատարվող իրադարձություններին: Սակայն հատկապես տղամարդ մարզասերները սրտի խորքում դրանից իրենց լավ են զգում, անգամ հաճույքով են այդպիսի զոհողությունների գնում:
Արտասահմանյան գործակալություններից մեկն ընդհանրապես կին լրագրողների ամենագեղեցիկ տասնյակը որոշելու փորձ է արել, որի արդյունքում \"\"ցուցակում տեղ են գտել հիմնականում մարզական կին լրագրողները: Ցուցակը գլխավորել է մեքսիկական հեռուստաընկերություններից մեկում մարզական բաժինը վարող Ինես Սայսը, որը շաբաթ օրերն ամփոփում է անցած յոթ օրերի կարեւոր մարզական իրադարձությունները: Սայսի կատարյալ մարմինը նրան հեռուստաաստղ է դարձրել եւ նրա հաղորդումները բազմամիլիոն ակնդիրներ են հավաքում էկրանների առջեւ: Հմայքով Սայսին չեն զիջում նաեւ տասնյակ ընդգրկված մյուս գեղեցկուհիները:

\"\"\"\"
\"\"
\"\"
                           

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել