Ֆուտբոլի Հայաստանի 2011 թվականի բարձրագույն խմբի առաջնությունը կարող է սովորականից շուտ մեկնարկել, քանի որ արդեն մարտի 26-ին մեր ընտրանին Եվրո 2012-ի շրջանակներում հյուրընկալելու է «B» խմբի առաջատար Ռուսաստանի հավաքականին, որի հետ պատասխանատու այդ հանդիպմանը մեր ֆուտբոլիստները կներկայանան անհրաժեշտ մարզավիճակով: Տարածելով այս տեղեկատվությունը՝ Armsport. am-ը նշում է, որ, ըստ ՀՖՖ մամուլի ծառայության, այս հարցի շուրջ դեռ վերջնական որոշում չի կայացվել: