Արգենտինական «Konex» հիմնադրամն իր այս տարվա մրցանակը՝ «Konex di Platino»-ն հանձնել է թենիսիստ Դավիթ Նալբանդյանին՝ երկրում թենիսը վերջին 10 տարում զարգացնելու համար: Այս մրցանակը հանձնվում է Արգենտինայի 20 տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչներին, իսկ դափնեկիրը որոշվում է ներկայացված հինգ թեկնածուների արժանիքները գնահատելու արդյունքում: Հատկանշական է, որ հատուկ ժյուրիի նախագահը եղել է ոչ հեռու անցյալում աշխարհի ուժեղագույն թենիսիստուհիներից մեկը՝ Գաբրիելա Սաբատինին: