Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանք՝ «Առավոտին»

Նոյեմբեր 20,2010 00:00

Իջեւանի տարիքը ճշտվում է

«Առավոտի» նոյեմբերի 16-ի համարում «Հոբելյան, որ այդպես էլ չնշվեց» լուրով տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզկենտրոն Իջեւանը 200 տարեկան է, սակայն տոնը չի նշվում: Հրապարակմանը արձագանքել է ՀՀ Տավուշի մարզպետարանը: «Տարեթիվը դեռեւս հստակ չէ» վերնագրով պատասխանում մարզպետարանը պարզաբանում է. «Իջեւան քաղաքի հիմնադրման վերաբերյալ մասնագետների կողմից դեռեւս որեւէ վերջնական գիտական հիմնավորում չի արվել: Այս պահին էլ Իջեւան քաղաքի Թեւրաքար կոչվող տարածքում հնագետների կողմից պեղումներ են անցկացվում, որոնց ընթացքում հայտնաբերվում են դեռեւս ուրարտական ժամանակաշրջանի իրեղեն նմուշներ: Պատմությունից հայտնի է, որ 200 տարի առաջ բնակավայրում ընդամենը եղել են բնակչության տեղաշարժեր, բայց դա չի նշանակում, որ Իջեւանը 200 տարեկան է: Այնպես որ, ոչ թե քաղաքի հոբելյանը նշելու ցանկություն չկա, այլ դեռեւս հստակ եզրակացություն չկա այդ տարեթվի վերաբերյալ: Միայն հստակեցումից հետո, իմանալով հնարավորինս ճշգրիտ տարիքը, եւ՛ մարզի ղեկավարությունը, եւ՛ իջեւանցիները մեծ ուրախությամբ կնշեն իրենց քաղաքի տոնը»:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել