Լրահոս
Օրվա լրահոսը

Ճաշարանս փակ թող մնա

Նոյեմբեր 20,2010 00:00

\"\"Իջեւանի ավագ դպրոցի 28 տասնմեկերորդ դասարանցիներ, կրթօջախի անգլերենի ուսուցչուհի, «Պրոգրես» հ/կ նախագահ Գեղեցիկ Գուլակյանի գլխավորությամբ, դպրոցի զինղեկ Սամվել Սիմոնյանի հետ այցելել են Իջեւանի զորամաս: Գեղեցիկ Գուլակյանի վկայությամբ՝ միջոցառման նպատակն էր, որ ապագա զինակոչիկները ծանոթանան բանակային պայմաններին:
Ավագ դպրոցի սաները հանդիպել են զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սերգեյ Կարապետյանին, շրջել զորանոցում, ծանոթացել զինվորների առօրյային, հայ գրողներին ու ֆիդայիներին նվիրված անկյուններին: Իսկ զինծառայողները տասնմեկերորդ դասարանցիներին ներկայացրել են իրենց զենքերը, դրանց հնարավորությունները: Դպրոցականները նաեւ կրակել են ուսումնական հրաձգարանում: Միակ տեղը, ուր դպրոցականներին չեն առաջնորդել՝ ճաշարանն էր: Չնայած դպրոցականներն ասել են, որ իրենք չեն ցանկանում ճաշել, պարզապես իրենց հետաքրքիր է տեսնել, սակայն մերժում են ստացել: Քաղաքավարության համար նրանց ասել են, թե սանիտարական օր է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել ավագ դպրոց-զորամաս համագործակցությունը եւ նման հանդիպումները դարձնել պարբերական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել