Նոյեմբերի 10-ին տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 7-ին իր բնակարանում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Բերդ քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված Շուշանիկ Կամոյի Մխիթարյանը: Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանից տեղեկացանք, որ քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածով (Ինքնասպանության հասցնել): Քննությունը կատարում է ոստիկանության Տավուշի մարզային քննչական բաժինը: Բերդ քաղաքի մեր աղբյուրները հայտնեցին, որ աղջկա ինքնասպանության վարկածները երկուսն են՝ պատկանելությունը «Էմո» շարժմանը եւ պատանեկան սերը: Ինքնասպանության պատճառը պարզելու համար իրավապահները ուսումնասիրում են «Օդնոկլասնիկ» սոցիալական կայքում Շուշանիկի նամակագրությունը: