Լրահոս
Օրվա լրահոսը

650 հազարի վնաս, 100 հազարի տուգանք

Նոյեմբեր 20,2010 00:00

\"\"Նոյեմբերի 17-ին տեղեկացրել ենք, որ անցած կիրակի՝ նոյեմբերի 14-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբար տանող բետոնապատ պոչատարում վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի մատույցներում աղտոտվել է Ողջի գետը: Արդեն հաշվարկվել է վնասի չափը: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի, արտահոսքի արդյունքում 50 տոննա կախյալ նյութեր են լցվել գետը, հասցրած վնասը՝ 650 հազար դրամ: Բացի սրանից, ըստ Լեւոն Պետրոսյանի՝ «100 հազար դրամով էլ տուգանել ենք պոչատարի պետին, քանի որ նա պարտավոր էր տեղյակ լինել, թե ինչ մաշվածության վիճակում է պոչատարը, նաեւ այն հատվածը, որտեղից արտահոսք եղավ: Եթե վթար է տեղի ունենում, նրանք երկու պահեստային պոչատարներ ունեն՝ ուղղությունը պետք է փոխեն, իսկ վթարային արտահոսքը պետք է տեւի 15 րոպեից ոչ ավելի: Բայց այս դեպքում վթարի տեւողությունը սահմանված առավելագույնից երկու անգամ ավելի է տեւել եւ 30 րոպեում մեծ ծավալի արտահոսք եղել գետ»:
Հիշեցնենք, որ Ողջի գետը, բացի Քաջարանից, անցնում է նաեւ մի շարք այլ բնակավայրերով, այդ թվում՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել