Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Դարբինյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
Նրա մեկ այլ հրամանագրով Գարեգին Մխիթարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: