Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԽՈՒՄ

Նոյեմբեր 20,2010 00:00

Երեկ, ժամը 12:30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի եւ Պուշկինի փողոցի խաչմերուկում բախվել են «Մերսեդես» մակնիշի 006 ՏՕ 01 եւ «Վոլվո» մակնիշի 15 ՏP 555 համարանիշներով ավտոմեքենաները: «Առավոտի» տեղեկություններով, «Մերսեդեսը» սպասարկում է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանին: Այն վարել է 56-ամյա Էդվարդ Սերյոժայի Հովհաննիսյանը: «Վոլվոն», որը վարում էր 20-ամյա Էրիկ Արմենի Աբգարյանը, պատկանում է ԼՂՀ ինչ-որ պաշտոնյայի: Վթարի վայր ժամանած Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ՀՀ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո մեքենաները տեղափոխեցին տուգանային հրապարակ, իսկ վարորդները ներկայացվել էին բժշկական վկայարկման՝ նրանց սթափության վիճակը պարզելու համար: Պարզվել է, որ նրանք եղել են սթափ վիճակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել