Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՈՂԸ ՊՆ ՄԱՅՈՐ ԷՐ

Նոյեմբեր 20,2010 00:00

\"\"
\"\"

Երեկ, ժամը 20:00-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում՝ «ՀայՌուսգազարդ» ընկերության մոտ, ՎԱԶ-21099 մակնիշի 11 ՍԼ 634 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու՝ 1967թ. ծնված Բորիս Լազարյանին, որը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Երեւան քաղաքի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելուց, տեղազննություն ու չափագրում անելուց հետո ավտոմեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ:
«Առավոտի» տեղեկություններով, քաղաքացուն վրաերթի ենթարկողը ՊՆ մայոր Արայիկ Հրանտի Հովհաննիսյանն է, ով աշխատում է ՊՆ Կոտայքի մարզի Բալահովիտի զորամասում՝ որպես վառելիքա-քսուքային նյութերի շտաբի պետ: Երբ ՃՈ տեսուչը ՊՆ աշխատակցից պահանջել է ավտոմեքենայի անձնագիրն ու վարորդական իրավունքի վկայականը, մայոր Հովհաննիսյանը պատասխանել է. «Ուդոստովիրենիս հետս չի, սաղ դակումենտները թողել եմ տանը, ավտոն իմս չի, ախպորինս ա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել