Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

Նոյեմբեր 19,2010 00:00

\"\"Երեկ Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Մոսկվայում անցկացված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում նվաճեց չեմպիոնի կոչումը:

Առաջնությունում Հայաստանի միակ մասնակից տաղանդաշատ գրոսմայստերը ժամանակակից շախմատի 20 լավագույն ներկայացուցիչների հետ պայքարի 38 տուրերում տարավ 20 հաղթանակ, 9 անգամ խաղատախտակի առջեւից հեռացավ կես միավոր վաստակած, կրեց նույնքան պարտություն եւ 24,5 միավորով միանձնյա հռչակվեց կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն: Ընդ որում, Արոնյանը 1,0 միավորով գերազանցեց ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը գլխավորող նորվեգացի Մագնուս Կարլսենին, որը բավարարվեց երրորդ հորիզոնականով: Իսկ մրցանակային երկրորդ տեղը նվաճեց Ադրբեջանի ներկայացուցիչ Թեյմուր Ռաջաբովը:

Armchess.am կայքը առաջնության ավարտից րոպեներ հետո հայ շախմատասերներին հիշեցնում էր, որ Արոնյանը կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի այս կոչումն ավելացրեց իր նախորդ բարձրագույն նվաճումներին: Նա նաեւ համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն է, աշխարհի գավաթակիր, արագ շախմատի աշխարհի չեմպիոն, Ֆիշերի վարկածով աշխարհի չեմպիոն, «Grand Prix»-ի եւ «Մեծ սաղավարտի» հաղթող:

«Առավոտը» ջերմորեն շնորհավորում է հայկական շախմատի առաջատարին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել