Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՀՆՉԵՆ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԵՆԵՐԳԵՐԸ

Նոյեմբեր 19,2010 00:00

«Այսօր գերիշխող «ժամանցային», հաճախ ցածրաճաշակ ու ազգային հիմքերից հեռու երաժշտության ֆոնին ավելի քան անհրաժեշտ է երիտասարդներին ներկայացնել բնիկ ու ազնիվ հայկական երաժշտություն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց կոմպոզիտոր, «Կանթեղ» հայ դասական երաժշտության անսամբլի գեղարվեստական ղեկավար Արփինե Կալինինան: «Մեր նպատակն է՝ լայն հանրությանը, հատկապես երիտասարդներին հասու դարձնել հայ դասական երաժշտությանը՝ ակունքներից (Կոմիտաս) մինչեւ մեր օրեր»,- ընդգծեց Ա. Կալինինան ու հավելեց, որ այս տարի «Կանթեղը» իրականացնում է լայնածավալ համերգաշար, որի մեկնարկը ազդարարվել է այս տարվա մայիս ամսին: «Կանթեղը» ունեցել է 6 ճանաչողական համերգ՝ բարեգործական հիմունքներով: Այն հանդես է եկել Ե. Չարենցի, Մ. Սարյանի, Ա. Խաչատրյանի տուն-թանգարաններում, Երեւանի պետական համալսարանում, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, Գորիսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգները, ըստ մեր զրուցակցի, կայացել են լեփ-լեցուն դահլիճներում եւ մեծ հաջողություն են ունեցել:

Ա. Կալինինան տեղեկացրեց նոյեմբերի 20-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայանալիք հերթական համերգի մասին: Նա հայտնեց, որ համերգին կհնչեն Կոմիտասի մեներգերը: Մասնակցում են Արփինե Կալինինան (դաշնամուր) եւ Լուսինե Հարությունյանը (ջութակ): Մուտքն ազատ է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել