Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

70-ԱՄՅԱ «ԼՐԱԲԵՐ»

Նոյեմբեր 19,2010 00:00

Երեկ ՀՀ ԳԱԱ-ում նշվեց ակադեմիայի առաջին հասարակագիտական հանդեսի՝ «Լրաբերի» հիմնադրման 70-ամյակը: Չորս ամիսը մեկ տպագրվող հանդեսը 70-ամյա «կենսագրության» ընթացքում խմբագրել են Սահակ Կարապետյանը, Հրանտ Բատիկյանը, Հովսեփ Օրբելին, Հովհաննես Ինճիկյանը, Վարդգես Միքայելյանը եւ այլք: «Առավոտը» զրուցեց հանդեսի գլխավոր խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր Ալբերտ Խառատյանի հետ: Նա նշեց. «Հանդեսը մասնակցում է գիտության զարգացմանը՝ հրապարակելով հայագիտական, հասարակական բնույթի բազում հոդվածներ, աշխատություններ, աղբյուրագիտական նյութեր, գրախոսականներ: Տպագրվում են նաեւ մանկավարժությանը, լեզվաբանությանը, գրականությանը նվիրված նյութեր»: Հետաքրքրվեցինք՝ հանդեսն այսօր ի՞նչ խնդիրներ ունի: Պարոն Խառատյանը պատասխանեց. «Հիմնական խնդիրներից է՝ բարձրացնել խստապահանջությունը հոդվածների որակի նկատմամբ, նոր կապեր հաստատել արտասահմանի հետ, հանդեսը տպագրել եվրոպական լեզուներով եւ այլն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել