Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՐԿՈՒ ԲԼՈԳԵՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ

Նոյեմբեր 19,2010 00:00

Ադրբեջանում ազատ է արձակվել երիտասարդ ակտիվիստ եւ բլոգեր Ադնան Հաջիզադեն, որը դատապարտվել էր, իբր, խուլիգանություն կատարելու մեղադրանքով: Նա հայտնի էր դարձել մասնավորապես որպես նրա կալանավորմանն անմիջապես նախորդած եւ ապա համացանցում շրջանառության մեջ դրված «ավանակային ասուլիսի» մասնակից:

Երիտասարդ բլոգերին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը կայացրել է Բաքվի վճռաբեկ դատարանը:

Հիշեցնենք, որ 2009թ. հուլիսին Բաքվի ռեստորաններից մեկում խուլիգանություն կատարելու մեղադրանքով կալանավորվել էին երկու երիտասարդ բլոգերներ՝ Էմին Միլլին եւ Ադնան Հաջիզադեն: Նրանք դատապարտվել էին 2 եւ 2,5 տարվա ազատազրկման:

Դատավճիռը մեծ արձագանք էր առաջացրել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Երիտասարդներին ազատ արձակելու պահանջով հանդես էին եկել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, ԵԱՀԿ-ն եւ նույնիսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել