Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չինաստանում մի կին դատապարտվել է Twitter-ում գրառում անելու համար

Նոյեմբեր 19,2010 00:00

Չինաստանում մի կնոջ դատապարտել են 1 տարվա հարկադիր աշխատանքի աշխատանքային ճամբարում՝ Twitter կայքում արած գրառման համար: Կնոջ փեսացուն, որը իրավապաշտպան է, BBC-ին փոխանցել է, թե իր հարսնացուն դատապարտվել է հասարակական կարգը խախտելու համար, թեեւ այն հաղորդագրությունը, որը նա տեղադրել էր կայքում՝ կատակ էր եղել: Կինը ընդամենը կրկնել էր Twitter սոցիալական կայքում տեղադրված մակագրությունը, որն ազգայնականներին կոչ էր անում ջարդել Շանհայի «Էքսպո» ցուցահանդեսի ճապոնական տաղավարը՝ հավելելով. «Առա՛ջ, կատաղած երիտասարդություն»: Հիշեցնենք, որ Twitter կայքը Չինաստանում արգելված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել