Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն Վրաստանին առաջարկել է անդամակցության հայտ ներկայացնել

Նոյեմբեր 19,2010 00:00

Եվրամիության նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն Վրաստանի առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլիին առաջարկել է ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնել: Նման հայտը կարող է էլ ավելի խորացնել Վրաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունները եւ Վրաստանն ավելի գրավիչ կդարձնի ներդրումների համար: Այդ մասին ԵՄ նախագահը հայտարարել է Բրյուսելում, Միխայիլ Սահակաշվիլիի հետ համատեղ ասուլիսում:

«Եվրամիությունը երբեք չի հաշտվի Վրաստանի որեւէ հատվածի զավթման հետ: Մեր երկկողմ հարաբերությունները զարգանում են դրական ուղղությամբ եւ առաջընթաց են արձանագրում»,- «Ինտերֆաքսի» մատուցմամբ, հայտարարել է Բարրոզուն: Սահակաշվիլին իր հերթին հավաստիացրել է, որ Եվրամիությանն անդամակցելը Վրաստանի նպատակն է: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, ապա Սահակաշվիլին հույս ունի, որ դաշինքը Վրաստանին ՆԱՏՕ-ում ընդունելու մասին պատրաստակամության հաստատումը կանի Հյուսիսատլանտյան դաշինքի՝ նոյեմբերի 19-20 Լիսաբոնում կայանալիք գագաթաժողովում:

Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, թե դաշինքը կկատարի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Լիսաբոնի գագաթաժողովում Ռուսաստանին անակնկալներ չմատուցելու խնդրանքը, թեեւ գագաթաժողովին Միխայիլ Սահակաշվիլիին հրավիրելու փաստն ինքնին արդեն գլխավոր քարտուղարի խոստումը կասկածի տակ է դնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել