Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՉԻՆՍԿԻՆ ԱՄՆ-ԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՀԵՏԱՔՆՆԵԼ ԱՎԻԱՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Նոյեմբեր 19,2010 00:00

Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Կաչինսկիի եղբոր՝ «Իրավունք եւ արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկիի զինակիցները Միացյալ Նահանգների Կոնգրեսին փոխանցել են մի նամակ, որով կոնգրեսականներին խնդրում են օգնել հետաքննելու Սմոլենսկում նախկին նախագահի ինքնաթիռի աղետի ենթարկվելու պատճառները: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, կուսակցության ներկայացուցիչներ Աննա Ֆոտիգան եւ Անտոնի Մաչերեւիչը ԱՄՆ են մեկնել հատուկ այն բանի համար, որ ամերիկացի կոնգրեսականներին փոխանցեն Յարոսլավ Կաչինսկիի ուղերձը: Նամակում վերջինս նաեւ կոչ է արել միջազգային հանձնաժողով ստեղծել ողբերգության պատճառները պարզելու համար: Նամակը փոխանցվել է Ֆլորիդա նահանգից ընտրված հանրապետական կոնգրեսական Իլեանի Ռոս-Լետինենին: Նամակին կցվել են 300 հազար լեհերի ստորագրություններ եւ մինչ այժմ անհայտ մնացած լուսանկարներ, որոնք վկայում են աղետի վայրում իրեղեն ապացույցների ոչնչացման մասին:

Լեհաստանի կառավարության մամուլի խոսնակ Պավել Գրաշչը հայտարարել է, թե այդ «սկանդալ է, որը ընդհանուր եզրեր ունի դավաճանության հետ»: Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին էլ շեշտել է, թե այն իրավիճակը, որտեղ Կաչինսկիի կուսակցության անդամները «անհուսորեն փնտրում են» կոնգրեսականներից ինչ-որ մեկին, վնասում է երկրի վարկին: Նա նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ի կոնգրեսը «կոմպետենտ չէ եւ որեւէ իրավասություն Սմոլենսկի աղետի առնչությամբ՝ չունի»:

Հիշեցնենք, որ Լեհաստանի նախկին նախագահի «Տու-154» ինքնաթիռը Սմոլենսկի մոտ վթարի էր ենթարկվել այս տարվա ապրիլին: Աղետի արդյունքում 96 մարդ էր զոհվել: Աղետի հետաքննությունը համատեղ իրականացրել են ՌԴ եւ Լեհաստանի փորձագետները: Այդուամենայնիվ, Յարոսլավ Կաչինսկին բազմիցս է հայտարարել իր կասկածներն այդ հետաքննության առնչությամբ: Սեպտեմբերի վերջին նա Եվրոպային եւ ԱՄՆ-ին կոչ էր արել «Ռուսաստանի դեմ կոշտ քաղաքականություն վարել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել