Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՇՐՋԻԿ ԳՐԱԴԱՐԱՆԸ՝ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ

Նոյեմբեր 19,2010 00:00

Այսօր Հայաստանի ազգային գրադարանը իր շրջիկ գրադարանով կայցելի Երեւանի Նանսենի 1 հասցեում գտնվող թիվ 99 նախապատրաստական ուսումնական հաստատություն: Բիբլիոբուսում մանուկները կծանոթանան հայ եւ օտարազգի մանկագիրների գրքերի ցուցադրությանը՝ Լիպարիտ Սարգսյանի, Սուրեն Մուրադյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Երվանդ Պետրոսյանի, Աթաբեկ Խնկոյանի եւ այլ գրողների գրքերին՝ մոտ 200 միավոր:

Մանկապարտեզում մանուկների հետ հանդիպմանը կմասնակցեն նաեւ մանկագիրներ: Հայաստանի ազգային գրադարանը եւ մանկագիրները երեխաներին կնվիրեն մանկական գրքեր, գրենական պիտույքներ, կլինեն գրական կարճ ներկայացումներ: Կներկայացվեն խտասկավառակներ, որտեղ Հովհաննես Թումանյանի մի քանի հեքիաթներն են եւ «Սասունցի Դավիթ» էպոսի «Դավոյի ամուսնությունը» գլուխը՝ Սուրեն Քոչարյանի եւ Ժան Էլոյանի ընթերցմամբ: Այդ խտասկավառակները Ազգային գրադարանը կնվիրի մանկապարտեզին: Այս նախաձեռնությունը՝ մանուկների շրջանում գրքի քարոզչությունը, Ազգային գրադարանը կդարձնի շարունակական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել