Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անառողջ աժիոտաժն արանքից կհանեն»

Նոյեմբեր 19,2010 00:00

ԿԳՆ-ն ներկայացրեց հակակոռուպցիոն ծրագիր

\"\"ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ ԿԳ նախարարությունը մշակել ու գործադիրին է ներկայացրել հակակոռուպցիոն գործողությունների ծրագիրը: Երեկվա կառավարության նիստին հաջորդած բրիֆինգի ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ծրագրում տեղ գտած 16 միջոցառումից առաջնահերթ նշանակություն ունեցող մի քանիսը առանձնացրեց. «Հեղափոխական առաջարկ ենք անում ընդունելության քննությունների հետ կապված, առաջարկում ենք արդեն 2012-ի համար ստեղծել համապատասխան քննական թեստերի շտեմարաններ, այսինքն՝ նախապես ներկայացնել քննական հարցաշար ու ճիշտ պատասխանները: Սա այն մեխանիզմն է, որը ընդունված է ամբողջ աշխարհում: Եվ անառողջ աժիոտաժը, որ ամեն տարի ստեղծվում էր թեստերի կազմման, հեղինակային խմբերի, մասնագիտական երկիմաստության հետ կապված, դուրս կգա արանքից»:

ԿԳՆ-ն նաեւ առաջարկում է բոլոր բուհերում, բոլոր ֆակուլտետներում սահմանել միասնական քննությունների բովանդակային կազմ: Բացի նեղ մասնագիտական բուհերից, մնացած բոլոր կրթօջախներում սահմանել հայերենի, օտար լեզվի ու գիտության ասպարեզում գիտելիքների ընդհանուր պատկերը չափող թեստային քննություն: Նախարարն ասաց, որ նախատեսել են նաեւ իրավական բարեփոխումներ, որովհետեւ. «Ունենք բազմաթիվ օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր ու կարգեր, որոնց մեջ կան լղոզված, երկիմաստ եւ մեկնաբանելի ու առաձգական ձեւակերպումներ, որոնք նպաստում են կոռուպցիոն ռիսկերի արտահայտմանը: Փոփոխություններն անխուսափելի են, որովհետեւ կրթական ոլորտում օրենսդրական դաշտը պետք է լինի հստակ»:

Ըստ նախարարի միջոցառումների՝ երկրորդ ուղղությունը կառավարման որակի բարձրացմանն է ուղղված. «Կոռուպցիոն ռիսկերը հաճախ կուտակվում են այնտեղ, որտեղ կառավարման որակը ցածր է»: Որպեսզի ուսումնական հաստատություններին խրախուսեն կրթության բարձր որակ ապահովելու հարցում, ԿԳՆ-ն նախատեսել է ֆինանսական խրախուսանքներ. «Այն դպրոցները, բուհերն ու քոլեջները, որոնք կտան ստուգելի բարձր կրթական որակ, կստանան բարձր գումարային հատկացումներ, ովքեր էլ չեն ապահովի որակ, չեն ստանա»: Պարոն Աշոտյանի խոսքով, կրթության գործընթացում որոշ գործառույթների բարելավումն էլ չեն անտեսել, որպեսզի մի բուհից մեկ այլ բուհ, մի ֆակուլտետից մյուս ֆակուլտետ տեղափոխվող ուսանողին չուղեկցի անառողջ աժիոտաժը: Ինչ վերաբերում է ոլորտում կադրային փոփոխություններին, նախարարը պարզաբանեց, որ վարչապետից նման հանձնարարականներ չի ստացել. «Փոփոխությունները վերաբերել են բուհական խորհուրդների կազմերի փոփոխությանը եւ լիազորությունների ընդլայնմանը, ինչը արվելու է: Շոկային թերապիա կլինի՞, թե՞՝ ոչ… չեմ կարող ասել, որովհետեւ երբեմն լինում են դեպքեր, որ շոկը օգնում է, բայց շոկի մեջ գտնվող հիվանդին 2-րդ շոկը չեն տալիս: Ես երկու խնդիր ունեմ՝ առաջին, որ իմ օրոք ոչ մի նոր խնդիր չծնվի, եւ 2-րդ, որ խնդիրները լուծվեն ավելի կարճ ժամանակահատվածում, քան ծագել են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել