Նոյեմբերի 17-ին, կեսօրից հետո Իջեւան քաղաքի կենտրոնում, Աշոտ Մելիքբեկյան փողոցում բացվել էր Գավառի ուսուցողական կենտրոնի, Գավառի երաժշտական քոլեջի գեղանկարի բաժնի, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների, Իջեւանի արվեստի դպրոցի սաների նկարների բացoթյա ցուցահանդեսը: Ուսանողության օրվան նվիրված ցուցահանդեսը կազմակերպել էր ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսխորհուրդը: Ցուցահանդեսը վայելել են ինչպես Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, այնպես էլ Տավուշի մարզկենտրոնի հարյուրավոր բնակիչներ: