Ամերիկայից Հայաստան են բերվել «ոստիկանաբռնիչ» սարքեր: Ըստ այդ սարքի, որը ինտերնետային մոդեմի տեսք ունի, վարորդը կարող է 300մ հեռավորությունից զգալ, թե որտեղ է «իր» ոստիկանը: Ամերիկյան «ոստիկանաբռնիչը», սակայն, Հայաստանում չի արձագանքում, չի ծնգում, եւ կանաչ ազդանշանային լույսը վառվում է միայն «քյաբաբնոցների» կամ կուսակցական գրասենյակների կողքով անցնելիս: Հայ ոստիկանները, պարզվում է, որ միայն այդտեղ են: