Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎ ՇՈՒՏ ԱՊԱՀՈՎԱԳՐԻ՝ ՆՎԵՐ ԿՍՏԱՆԱ

Նոյեմբեր 19,2010 00:00

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հնարավորություն է տալիս ապահովագրել ավտոմեքենան ընկերության սպասարկման բոլոր կենտրոններում, ինչպես նաեւ ստանալ նվերներ:

Այսուհետեւ ընկերության ավելի քան 100 սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել ավտոտրանսպորտային միջոցների օտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) վկայագիր եւ կտրոն՝ նվազագույն գներով: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը համագործակցում է «Նաիրի Ինշուրանս» ընկերության հետ, եւ այն վարորդները, որոնք պայմանագիր կկնքեն մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 15-ը, կստանան նվեր՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գեղեցիկ հեռախոսահամար: Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը կամ դրանց պատճենները. ավտոմեքենայի սեփականատիրոջ անձնագիրը, սոցիալական քարտը, վարորդական իրավունքի վկայականը, ապահովագրվող տրանսպորտային միջոցի գրանցման վկայականը, եթե ավտոմեքենայի սեփականատիրոջ կողմից հանդես է գալիս լիազորված անձը՝ լիազորագիր եւ լիազորված անձի անձնագիրը, եթե պայմանագրում նշվելու են լիազորված վարորդներ, ապա վերջիններիս անձնագրերը, սոցիալական քարտերը եւ վարորդական իրավունքի վկայականները:

Հիշեցնենք, որ ավտոմեքենայի պարտադիր ապահովագրության պայմանագիրն անհրաժեշտ է կնքել մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել