Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՊԱՐԶՈՒՄ

Նոյեմբեր 19,2010 00:00

«Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ «Առավոտի» հետ զրույցում պատմեցին, որ արդեն մի քանի օր է, ինչ տնօրինությունը սկսել է առանձին արտադրամասերից աշխատակիցների հաստիքացուցակներ պահանջել: Աշխատակիցները վստահեցնում էին, որ «շեֆերը» պարբերաբար զանգում են արտադրամասերի ղեկավարներին ու հարցնում, թե իրենց արտադրամասից քանի՞ աշխատակից է ցույցին մասնակցել, նրանց խոսքով, բոլոր տեղեկությունները ճշտվում են ամենայն մանրամասնությամբ՝ աշխատակիցների անուն-ազգանունով: «Սա ամենեւին էլ աշխատավարձերը ստանալու հետ կապ չունի, մեզ մեկ ամսվա աշխատավարձն արդեն այսօր բաժանել են: Մեզ ցույցից հետո ոչինչ չեն ասել, չեն նեղել, բայց, չգիտենք ինչո՞ւ են ցուցարարների անուններն ու ազգանունները հարցնում»,- ասաց աշխատակիցներից մեկը: Նաիրիտցիները նաեւ պատմում էին, որ տնօրեններից մեկը խիստ վիրավորել է գործարանի կին աշխատակցներին՝ այն բանի համար, որ մասնակցել են ցույցին, նրանց անվանելով «լրբեր»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել