Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆԵՐ ԿԱՆ

Նոյեմբեր 19,2010 00:00

«Հայաստանի թռչնաֆաբրիկաները վարակված չեն հավի ժանտախտով»,- երեկ լրագրողներին վստահեցնում էր ՀՀ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը՝ տեղեկացնելով, որ ժանտախտի մի քանի դեպք է գրանցվել միայն Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում: Թե ինչու ժանտախտը պետպատվերի մեջ ներառված չէ, նախարարն ասաց. «Շատ կարեւոր խնդիր է, բայց էլի կարեւոր խնդիրներ կան, որոնք ուղղակի չենք կարող պետպատվերի մեջ ընդգրկել, որովհետեւ գումարի պակասություն ունենք»: Ըստ նրա, հիվանդության բերած վնասները շատ չեն լինելու. Հայաստանն արդեն ներկրել է հիվանդության դեմ պայքարելու միջոցներն ու տարածել մի շարք վաճառակետերում: Գյուղնախարարը հորդորեց գյուղատնտեսական ընկերություններին օգտվել այդ միջոցներից, որոնք արագ ազդեցություն են թողնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել