Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌՈԺԸ» ՄՆԱՑ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Նոյեմբեր 19,2010 00:00

\"\"

Ինչպես հայտնի է, դրամաշորթության մեջ մեղադրվող Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի գումարտակի նախկին հրամանատար, «Ռոժ» մականունով հայտնի Վարդան Մարտիրոսյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել: Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատարանի այդ որոշման դեմ, սակայն ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը օրերս մերժեց այդ բողոքը՝ ուժի մեջ թողնելով նախկին որոշումը: Վարդան Մարտիրոսյանը եւ զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արթուր Կարապետյանը 2 շաբաթ գտնվել էին կալանքի տակ, սակայն դատարանի որոշմամբ ազատ էին արձակվել գրավի դիմաց: Ըստ մինչ օրս շրջանառվող լուրերի, նրանց ազատության երաշխավորը եւ ջատագովը գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն էր (լուսանկարում): Գործի նյութերով, Վարդան Մարտիրոսյանը ստիպել էր պայմանագրային զինծառայողներին մուծվել ամսական առնվազն 10-15 հազար դրամ` աստիճանաբար բարձրացնելով «դրույքաչափը»: Վերջերս պաշտպանության նախարարի հրամանով Մարտիրոսյանն ու Կարապետյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել