Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵՏՔԱՐԱՆԻ ՕՐԸ՝ ՊԵՏՔԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբեր 18,2010 00:00

2001թ. նոյեմբերի 19-ին զուգարանների մաքրությամբ առաջատար համարվող Սինգապուրում անցկացված միջազգային կոնֆերանսի ժամանակ քննարկվեցին պետքարանային մի շարք խնդիրներ, եւ որոշվեց նույն օրը հռչակել զուգարանի համաշխարհային օր:
Այս օրիգինալ եւ զվարճալի օրն ընդգրկվեց տոնացույցում, որպեսզի ամբողջ աշխարհի զուգարանները դառնան ավելի մաքուր ու հաճելի՝ համապատասխանելով հիգիենիկ բոլոր նորմերին, չնայած երկրագնդի բնակչության 40 տոկոսից ավելին չունի բնական կարիքները հոգալու համար նախատեսված հարմարանք: Հիշեցման կարգով նշեմ, որ առաջին զուգարան հիշեցնող վայրը եղել է մեզանից 2500 տարի առաջ՝ Հնդկաստանում: Իսկ ժամանակակից ամենաանսովոր հասարակական զուգարաններ ունեցող երկրների շարքում կարելի է առանձնացնել Հոլանդիան, որտեղ «ամեն ինչ կատարվում է բացահայտ»՝ զուգարանախցիկների բացակայության պատճառով: Ճապոնական հասարակական զուգարաններում էլ բնական կարիքները կարելի է հոգալ ձեր իսկ նախընտրած երաժշտության ներքո: Իսկ եթե ցանկանում եք ձեր բնական պահանջները հոգալ՝ նայելով անցորդներին, որոնք, սակայն, չեն նկատի ձեզ, գնեք Նյու Յորքի ինքնաթիռի տոմս ու դարձեք հայտնի ապակյա զուգարանախցիկի հերթական այցելուն: Փաստորեն՝ կես կատակ-կես լուրջ կարելի է ասել, որ վաղը Հայաստանում տոնում ենք նաեւ գետնանցումների օրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել