Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

Նոյեմբեր 18,2010 00:00

Կայացել է «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» չորորդ մրցաշարի վիճակահանությունը, որը նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 3-ը կանցկացվի «Միկա» ՄԱ դահլիճում: Այն ավանդաբար անցկացնում են «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ: Մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է: «Հույսի կամուրջի» կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, մրցաշարի շրջանակներում պայքարի մեջ կներգրավվեն լրատվական տասը թիմեր՝ «Մեդիամաքս», «Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիա», «Հայաստան. ֆինանսներ եւ էկոնոմիա», «Արեւածաղիկ», «Lragir.am», «Epress.am», «Երեւան», «Starsbyart.com», «Armfootball.com», «Արմենպրես»:
Ըստ նույն աղբյուրի, նշված թիմերում հանդես են գալու ավելի քան 20 լրատվամիջոցների աշխատակիցներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել