Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարլսենն ու Արոնյանը

Նոյեմբեր 18,2010 00:00

\"\"Մոսկվայում շարունակվում է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են ժամանակակից շախմատի աշխարհի 20 ուժեղագույն գրոսմայստերներ:
Նախորդ օրը կայացած պարտիաներում ամենից շատ միավոր վաստակել էին ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը եւ լավագույն եռյակը եզրափակող հայաստանցի Լեւոն Արոնյանը: Նրանք իրենց անվան դիմաց գրանցել էին 10,0-ական միավոր: Մրցաշարային աղյուսակում նրանցից կես քայլ պակաս էր կատարել Շախրիյար Մամեդյարովը (Ադրբեջան): Երեկ աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրն էր:
Երեկ ուշ երեկոյան ավարտվեց մրցապայքարի երկրորդ օրը: Մասնակիցներն ընդհանուր առմամբ անցկացրել են 28 տուր: Այդ ճանապարհն ամենից հաջող հաղթահարել է Լեւոն Արոնյանը: Նա 18,5 միավորով վստահորեն ստանձնել է միանձնյա առաջատարի դերը: 1,5 միավոր պակաս է վաստակել Մագնուս Կարլսենը: 20 հոգուց բաղկացած մրցաշարային աղյուսակի 3-5-րդ տեղերն զբաղեցնողները հայ գրոսմայստերին զիջում են 2,5 միավորով: Այսօր առաջնությունում որոշվելու է, թե ով է կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնը: Այդ հարցի պատասխանն ստանալու համար շախմատիստները խաղալու են եւս 10 տուր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել