Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան: ԵՃՇՊՀ-ում Տ. Սարգսյանը մասնակցել է նորակառույց «Արվեստանոց» մասնաշենքի բացման արարողությանը:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկայի ֆակուլտետում Տ. Սարգսյանը այցելել է միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոն: ՀՊՃՀ-ում վարչապետը մասնակցել է Ատոմային էներգետիկայի մասնագիտական համակարգչային լսարանի բացմանը, որտեղ գործում է «ՀայԱտոմ»-ի կողմից ստեղծված ծրագիրը: Այն նախատեսված է տեսական եւ գործնական պարապմունքների համար:
Այնուհետեւ ՀՊՃՀ-ի Անդրանիկ Մարգարյանի անվան դահլիճում տեղի է ունեցել Տ. Սարգսյանի հանդիպումը Երեւանի մի շարք բուհերի ուսանողների հետ: