Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը՝ ԿՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Նոյեմբեր 18,2010 00:00

Բացվել է «Կրթություն եւ կարիերա EXPO 2010» ցուցահանդեսը, որին «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը մասնակցում է Կարիերայի զարգացման իր ծրագիրը ներկայացնող տաղավարով: «Գործունեության ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ու հայաստանյան այլ ընկերությունները ձեւավորել են գործնական գիտելիքի հսկայական պաշար: Այսօրինակ ցուցահանդեսների միջոցով ընկերությունները կկարողանան օգնել Հայաստանի երիտասարդությանը՝ հայրենիքում ինքնադրսեւորվելու, սեփական ապագան կերտելու եւ սեփական երկրի համար արժեք ստեղծելու հարցում: Այս նպատակներին համահունչ՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ձեւավորել է Կարիերայի զարգացման համապարփակ ծրագիր, որն ուսանողներին օգնում է համատեղել տեսական եւ գործնական գիտելիքները՝ կիրառելով դրանք հեռահաղորդակցության ոլորտում»,- օրերս կայացած ցուցահանդեսի բացման խոսքում նշեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հանդիսանալով միջոցառման գլխավոր ինֆորմացիոն աջակիցը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայացնում է նաեւ Կարիերայի զարգացման իր ծրագիրը: Այն գործում է չորս հիմնական ուղղություններով. ուսանողների ստաժավորում, «ՎիվաՍել-ՄՏՍ» դպրոց, «բաց դռների օրեր», եւ ընկերության մասնագետների կողմից՝ բուհերում կազմակերպվող դասախոսություններ, դասընթացներ: «ՎիվաՍել-ՄՏՍ» դպրոցի նպատակը ուսանողներին աջակցելն ու գործնական հարթության վրա նրանց մասնագիտական գիտելիքները, հմտություններն ընդլայնելն է: Յուրաքանչյուր դասընթաց նվիրված է նեղ մասնագիտական թեմայի եւ մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել մասնագիտական հմտություններ: Կարիերայի զարգացման ծրագրի գոյության մեկուկես տարիների ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը 45 անգամ դասախոսությամբ է հանդես եկել՝ ավելի քան 4030 ուսանողների համար: Համագործակցության հուշագրեր են ստորագրվել ընկերության եւ շուրջ 30 բարձրագույն կրթական հաստատությունների միջեւ, 19 «բաց դռների օր» է կազմակերպվել Երեւանի եւ մարզերի դպրոցների ավելի քան 380 աշակերտների համար: Ընկերության շենքում անցկացվել է «ՎիվաՍել-ՄՏՍ» դպրոցի ուսուցողական 5 դասընթաց, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համապատասխան բաժիններում աշխատանքային պրակտիկա է անցել 147 ուսանող, ուսանողների համար կազմակերպվել են բազմաթիվ այլ միջոցառումներ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել