Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՐԱՔԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԹԱՐԻՔ ԱԶԻԶԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ

Նոյեմբեր 18,2010 00:00

Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին հրաժարվել է ստորագրել երկրի նախկին փոխվարչապետ Թարիք Ազիզի մահապատժի դատավճիռը: Reuters-ի փոխանցմամբ, Թալաբանին ասել է, թե դատավճիռը չի կարող ստորագրել, քանի որ ինքը սոցիալիստ է, եւ բացի այդ՝ նա կարեկցում է 74-ամյա Թարիք Ազիզին՝ նախ որպես իրաքցի քրիստոնյայի, երկրորդ՝ որպես տարեց մարդու: Նախկին փոխվարչապետին մահապատժի ենթարկելու դեմ հանդես են եկել նաեւ Վատիկանն ու Ռուսաստանը, որոնք Իրաքի իշխանություններին կոչ են արել խնայել նախկին քաղաքական գործչին՝ նկատի ունենալով նրա տարիքն ու վատ առողջությունը: Հիշեցնենք, որ ամերիկյան բանտում պահվող Թարիք Ազիզը 2010թ. հունվարին սրտի կաթված էր ստացել, եւ մահապատժի էր ենթարկվել հոկտեմբերի 26-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել