Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՈԼՈՒՄԲԻԱՆ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻՆ ԿՀԱՆՁՆԻ ԱՄՆ-ՈՒՄ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԹՄՐԱՎԱՃԱՌԻՆ

Նոյեմբեր 18,2010 00:00

Կոլումբիայի իշխանությունները թմրանյութերի մաքսանենգության մեջ կասկածվող Վալիդ Մակլեդին էքստրադիցիայի ենթարկելու որոշում են ընդունել: BBC-ի մատուցմամբ,  Մակլեդը  ԱՄՆ-ում մեղադրվում է մի քանի տոննա կոկաին Միացյալ Նահանգներ տեղափոխելու մեջ, բայց նա կտեղափոխվի ոչ թե ԱՄՆ, այլ հայրենիք՝ Վենեսուելա, որտեղից ժամանակին նա փախել էր:
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն ասել է, թե այդ հարցի շուրջ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Դիտորդներն արդեն կարծիք են հայտնել, թե այդպիսի համաձայնության ձեռքբերումը երկու հարեւան պետությունների հարաբերությունների բարելավման նշան է:  Չավեսը հայտարարել է, թե Մակլեդին ԱՄՆ-ում դատելը կարող է հանգեցնել թմրանյութերի վաճառքի մեջ Վենեսուելայի կառավարությանն անուղղակի մեղադրանքներ ներկայացնելուն:
Մակլեդը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները՝ հայտարարելով, թե ինքը պարզապես գործարար է, իսկ Վենեսուելայի իշխանությունները՝ ստախոս, եւ որ այդ երկրում իր նկատմամբ իրականացվող հետապնդումների իրական նպատակը իր բիզնեսին տիրանալն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել