ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հեղինակած «Քո մասին եմ ես երգում. նամակ իմ դստրիկներին» վերտառությամբ մանկական գիրքն արդեն հանվել է վաճառքի: Գիրքը պատմում է 13 ամենահայտնի ամերիկացիների, այդ թվում՝ գիտնական Ալբերտ Էնշտեյնի, բեյսբոլիստ Ջեկ Ռոբինսոնի եւ նկարիչ Ջորջիա Օ՛Կիֆի մասին:
Lenta.ru-ի փոխանցմամբ, ստեղծագործությունը գրված է Օբամայի կողմից՝ իր 9-ամյա Սաշա եւ 12-ամյա Մալի դստրիկներին ուղղված նամակի ոճով: Գրքի հրատարակիչ Random House-ի հայտարարության համաձայն, գիրքը գրվել է այն ժամանակ, երբ Օբաման դեռ երկրի նախագահ չէր: Հաղորդվում է, որ գրքի վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է ծառայության ընթացքում զոհված կամ վիրավորված ամերիկացի զինծառայողների երեխաների օգնության հիմնադրամին: