Նոյեմբերի 16-ին, ժամը 14.40-ին ահազանգ էր ստացվել, որ Երեւանում՝ ՀՀ ՊՆ համերգասրահի հարեւանությամբ տեղադրված է պայթուցիկ:
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, փրկարարները Բագրեւանդի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող ՀՀ ՊՆ տարածքում պայթուցիկ չեն հայտնաբերել: Դեպքի վայրում պարզվել է, որ հնարավոր է պայթուցիկ տեղադրված լինի Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 5 հասցեում՝ ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի դահլիճում: Օպերատիվ խմբերը մեկնել են նշյալ հասցե: Դեպքի վայր ժամանած ՀՀ ՊՆ սակրավորների խմբի կողմից Մոսկովյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի դահլիճում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում նույնպես պայթուցիկ չի հայտնաբերվել: