Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԵՏԵՐԱՆՆԵՐՆ ԷԼ ԳՈՀ ՉԵՆ

Նոյեմբեր 18,2010 00:00

Օրերս «Առավոտի» խմբագրություն այցելած Դավիթ Սարիբեկյանն իր եւ Հայրենական պատերազմի մյուս վետերանների անունից դիմում էր ՀՀ իշխանություններին՝ պատերազմի վետերանների թոշակը բարձրացնելու խնդրանքով: Նա երկար տարիներ աշխատել է Երեւանի մանկավարժական համալսարանում, որտեղ, նրա խոսքերով, ուսանողներին ռազմահայրենասիրական թեմաներով դասախոսություններ է կարդացել, պատմել պատերազմի տարիներին նրանց կատարած սխրանքների մասին: Այսօր, ըստ Դ. Սարիբեկյանի, որը նաեւ Մանկավարժական համալսարանի Հայրենական մեծ պատերազմի վետերանների 25 հոգուց բաղկացած խորհրդի նախագահն է եղել, վետերանները ինչպես հարկն է չեն գնահատվում. «Առանց այդ էլ մեր շարքերը գնալով պակասում են, այդ 25 հոգուց այսօր 4-ն են մնացել: Այժմ ես  չեմ աշխատում եւ ստացածս թոշակը ծայրը ծայրին չի բավականացնում: Արդյոք հնարավոր չէ՞, որ մեր հանրապետության ղեկավարները գոնե մի քիչ ավելացնեն պատերազմի վետերանների թոշակները: Դե, մենք՝ վետերաններս, կսպասենք դրան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել