Երեկ, ժամը 21:30-ի սահմաններում, Արարատի մարզի Բուրաստան գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել վթար: «Մերսեդես E-320» մակնիշի 23 ՍՏ 363 համարանիշի ավտոմեքենայի վարորդը հարվածել է կամրջի երկաթե արգելապատնեշին եւ 3-5 մետր բարձրությունից ընկել ձորը:
Վթարի հետեւանքով մեքենայում գտնվող Էդգար Աղվանի Մադաթյանը՝ ծնված 1987 թ., եւ Գոռ Գագիկի Մամիկոնյանը՝ ծնված 1989թ., տեղափոխվել են Արտաշատի քաղաքային հիվանդանոց: Է. Մադաթյանը հիվանդանոցում մահացել է, իսկ Գ. Մամիկոնյանը Արտաշատի հիվանդանոցից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: