Երեկ Մոսկվայում մեկնարկեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որում Միխայիլ Տալի հուշամրցաշարի մասնակիցներին (բացի Ալեքսեյ Շիրովից) միացել են եւս 11 գրոսմայստերներ: Նրանք միմյանց հետ խաղալու են երկու շրջանով: Յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին տրվում է 3 րոպե, գումարած 2 վայրկյան՝ ամեն քայլի համար:
Իսկ նախորդ օրը «Armchess.am»-ը հրապարակել էր աշխարհի ուժեղագույն շախմատիստների ընթացիկ վարկանիշային ցանկը, որի առաջին տասնյակը կազմել են:
1. Մագնուս Կարլսեն, Նորվեգիա, 2812,0
2. Վիշվանաթան Անանդ, Հնդկաստան, 2808,4
3. Լեւոն Արոնյան, Հայաստան, 2805,1
4. Վլադիմիր Կրամնիկ, Ռուսաստան, 2786,2
5. Վեսելին Տոպալով, Բուլղարիա, 2774,8
6. Ալեքսանդր Գրիշչուկ, Ռուսաստան, 2774,1
7. Շախրիյար Մամեդյարով, Ադրբեջան, 2772,2
8. Սերգեյ Կարյակին, Ռուսաստան, 2769,5
9. Վասիլի Իվանչուկ, Ուկրաինա, 2764,0
10. Հիկարու Նակամուրա, ԱՄՆ, 2748,2