Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՏԻՍՆ» ՈՒԺԵՂԱՑՐԵԼ Է ԿԱԶՄԸ

Նոյեմբեր 17,2010 00:00

Նոյեմբերի 18-ին կանանց «Հատիս» բասկետբոլային թիմը հերթական խաղն է անցկացնելու Եվրագավաթի 2010/2011 թթ. խաղարկության շրջանակներում: Այդ օրը մեր բասկետբոլիստուհիները պատասխան հանդիպումում ընդունելու են Նովոսիբիրսկի «Դինամո ԳՈՒՎԴ»-ին: «Հատիսն» այլեւս նահանջելու տեղ չունի եւ թիմին միայն հաղթանակներ են հարկավոր: Սակայն «Հատիսի» առանցքային՝ կենտրոնական խաղացող Էրիկա Դեւիսը ոտքի վնասվածքի պատճառով այդ պատասխանատու հանդիպմանը մասնակցել չի կարող: Այդ պատճառով էլ թիմի մարզչական կազմն այս ընթացքում նրան փոխարինող էր որոնում: «Հատիսի» կայքէջը տեղեկացնում է, որ թիմի կազմը համալրվել է երկու փորձառու բասկետբոլիստուհիներով: Նրանք են խորվաթ Իվանա Պոդրուգը եւ ամերիկուհի Օլիմպիա Սքոթը: Մեր թիմի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը հույս ունի, որ այս երկու բասկետբոլիստուհիները կուժեղացնեն «Հատիսի» կազմը, ինչը շատ կարեւոր է «Դինամո ԳՈՒՎԴ»-ի եւ Իսրայելի «Էլիտզուրի» հետ հանդիպումներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել